Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի  Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանի (ծնված՝ 1962 թվականի օգոստոսի 29-ին) լիազոր ներկայացուցիչ Մերի Լեոնիդի Աբելյանի (ծնված՝ 1972 թվականի նոյեմբերի 3-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին  սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24012019–07–0144 վկայական, տրված 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 1-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023QABLNA, մուտքագրված 2023 թվականի դեկտեմբերի 27-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից  կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ  Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1999 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 լողավազանը՝ 11,26 քառ․մետր, թիվ 2 պարիսպը՝ 12,74 քառ.մետր,  թիվ 3 հարթակը՝ 2,98 քառ.մետր արտաքին մակերեսներով։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1–ին զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 14 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր 168-րդ թաղամաս, թիվ 14:

2.Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի գյուղ Ձորաղբյուր 168-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1999 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 լողավազանը՝ 11,26 քառ․մետր, թիվ 2 պարիսպը՝ 12,74 քառ.մետր,  թիվ 3 հարթակը՝ 2,98 քառ.մետր արտաքին մակերեսներով համարել օրինական:

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա::

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ջուլիետա Լեոնիդի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner