Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2025 թ.

ԳՐԵՏԱ ԽԱՉԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄՈՐԻՍԻ ԽՈՒԴՈՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ և 124-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04022025-07-0163 վկայականը, տրված 2025 թվականի փետրվարի 4-ին և հաշվի առնելով Արթուր Մորիսի Խուդոյանի խնդրանքը, որոշում եմ.

1.Թույլատրել Գրետա Խաչիկի Հարությունյանին և Արթուր Մորիսի Խուդոյանին՝ շարունակելու ընդհանուր բաժնային  սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 9 հասցեի հողամասում 2022 թվականի հուլիսի 13-ի թիվ 186 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան, ամառային խոհանոցի, ավտոտնակի կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի և թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 20-ը: 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գրետա Խաչիկի Հարությունյանին և Արթուր Մորիսի Խուդոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner