Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 34-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 93-96-րդ կետերը, համայնքի ավագանին որոշում է. 1. Ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծել մշտական գործող հետևյալ հանձնաժողովները և հաստատել հանձնաժողովների անդամների կազմը՝ 1) Իրավական, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ ա Սանթրոսյան Նորայր, բ. Սամսոնյան Զհար, գ. Գևորգյան Արկադի, դ. Գրիգորյան Հուսիկ: 2) Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, բնության պահպանության և տրանսպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ ա.Գևորգյան Գրիշա, բ. Բաղդասարյան Գասպար, գ. Ղահրամանյան Նվեր, դ. Մկրտչյան Գարիկ: 3) Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ ա. Վարդանյան Վահագն, բ. Մելքումյան Գայանե, գ. Հայրապետյան Էլլա: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից |