Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Խաչատուր Արամայիսի Բաղդասարյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 42-րդ փողոցի թիվ 52 հասցեի հողամասում 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 094 շինարարության թույլտվությամբ տրված բնակելի տան վերակառուցման՝ հարկի ավելացումով շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչատուր Արամայիսի Բաղդասարյանին՝ որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: