Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 06-Ի N 141-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Էմմա Հուսիկի Սիմոնյանի (ծնված՝ 1938 թվականի մայիսի 11-ին), Առուշան Վահրամի Սիմոնյանի (ծնված՝ 1960 թվականի ապրիլի 2-ին), Գայանե Գեղամի Խաչատրյանի (ծնված՝ 1961 թվականի հոկտեմբերի 7-ին), Էմմա Առուշանի Սիմոնյանի (ծնված՝ 1985 թվականի փետրվարի 11-ին), Հայարփի Առուշանի Սիմոնյանի (ծնված՝ 1986 թվականի հունիսի 27-ին), Վահրամ Առուշանի Սիմոնյանի (ծնված՝ 1988 թվականի մայիսի 22-ին) և Անի Առուշանի Սիմոնյանի (ծնված՝ 1991 թվականի հոկտեմբերի 7-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0009-0012 կադաստրային ծածկագրով՝ 1317,4 քառ.մետր մակերեսով հողամասից 23,9 քառ.մետր և 135,8 քառ.մետր բնակավայրերի այլ կառուցապատման հատվածները փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա և օրինականացնելու ինքնակամ կառուցված շինությունները (հիմք` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2024 թվականի մայիսի 21-ին տրված թիվ Աբ-982/1 արխիվային տեղեկանքը, «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 13-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024NR87GR, մուտքագրված 2024 թվականի հունիսի 19-ին): 

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Էմմա Հուսիկի Սիմոնյանին, Առուշան Վահրամի Սիմոնյանին, Գայանե Գեղամի Խաչատրյանին, Էմմա, Հայարփի, Վահրամ և Անի Առուշանի Սիմոնյաններին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0009-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1997 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 291,16 քառ․մետր, թիվ 2 մառանը՝ 6,61 քառ.մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ 23,18 քառ․մետր, թիվ 4 ամառային խոհանոցը՝ ընդհանուր 81,46 քառ․մետր և թիվ 5, 6 ծածկոցները՝ ընդհանուր 51,24 քառ․մետր արտաքին մակերեսներով։

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.

1.Էմմա Հուսիկի Սիմոնյանին, Առուշան Վահրամի Սիմոնյանին, Գայանե Գեղամի Խաչատրյանին, Էմմա, Հայարփի, Վահրամ և Անի Առուշանի Սիմոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0009-0012 կադաստրային ծածկագրով՝ 1317,4 քառ.մետր մակերեսով հողամասից 23,9 քառ.մետր և 135,8 քառ.մետր հատվածների գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի այլ կառուցապատման հողակտորներից բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2.Էմմա Հուսիկի Սիմոնյանին, Առուշան Վահրամի Սիմոնյանին, Գայանե Գեղամի Խաչատրյանին, Էմմա, Հայարփի, Վահրամ և Անի Առուշանի Սիմոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0009-0012 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Մասիսի փողոց, թիվ 42:

3.Էմմա Հուսիկի Սիմոնյանին, Առուշան Վահրամի Սիմոնյանին, Գայանե Գեղամի Խաչատրյանին,  Էմմա, Հայարփի, Վահրամ և Անի Առուշանի Սիմոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 42 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1997 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 291,16 քառ․ մետր, թիվ 2 մառանը՝ 6,61 քառ.մետր,թիվ 3 օժանդակ շինությունը՝ 23,18 քառ․մետր, թիվ 4 ամառային խոհանոցը ՝ ընդհանուր 81,46 քառ․մետր, թիվ 5, 6 ծածկոցները՝ ընդհանուր 51,24 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

4.Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էմմա Հուսիկի Սիմոնյանին, Առուշան Վահրամի Սիմոնյանին, Գայանե Գեղամի Խաչատրյանին,  Էմմա, Հայարփի, Վահրամ և Անի Առուշանի Սիմոնյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

8.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 06-ի «Անշարժ գույքին հասցե տրամադրելու և ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու մասին» թիվ 141-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner