Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքում գործող «Ջրվեժի միջնակարգ դպրոց», «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» և «Զովքի Գագիկ Շահինյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների տնօրենները դիմել են համայնքապետարան՝ դպրոցներում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից «Ջրվեժի միջնակարգ դպրոց», ՊՈԱԿ-ին՝ 2 386 000 (երկու միլիոն երեք հարյուր ութսունվեց հազար), «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) և «Զովքի Գագիկ Շահինյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |