Այսօր: Հինգշաբթի, 15 Մայիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 մայիսի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հակոբ Գևորգի Գրիգորյանի (ծնված՝ 1983 թվականի հունվարի 18-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3–րդ փողոցի թիվ 12/1 հասցեի 45,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորը փոխադրելու բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա և նշված հողակտորում կառուցված թիվ 1 օժանդակ շինության գործառնական նշանակությունը փոխելու հասարակական կառուցապատման շինությունների՝ առևտրի սրահի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02082023-07-0007, տրված 2023 թվականի օգոստոսի 2-ին):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը, որոշում եմ.

1.Հակոբ Գևորգի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3–րդ փողոցի թիվ 12/1 հասցեի 45,8 քառ.մետր մակերեսով հողակտորի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:

2.Հակոբ Գևորգի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3–րդ փողոցի թիվ 12/1 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում կառուցված թիվ 1 oժանդակ շինության գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման շինության՝ առևտրի սրահի:

3.Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հակոբ Գևորգի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner