Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 23-ի «Ջրվեժ համայնքի թիվ 2 գերեզմանատան հողերի օգտագործման հատակագիծը (սխեման) հաստատելու և վճարովի հիմունքներով լրացուցիչ հատկացվող հողատարածքի մեկ քառակուսի մետրի արժեք սահմանելու մասին» N 23-Ա, 2019 թվականի հունվարի 15-ի «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գերեզմանատան հողերի օգտագործման հատակագիծը (սխեման) հաստատելու և վճարովի հիմունքներով լրացուցիչ հատկացվող հողատարածքի մեկ քառակուսի մետրի արժեք սահմանելու մասին» N 5-Ա, 2019 թվականի մարտի 23-ի «Ջրվեժ համայնքի Զովք գյուղի գերեզմանատան հողերի օգտագործման հատակագիծը (սխեման) հաստատելու և վճարովի հիմունքներով լրացուցիչ հատկացվող հողատարածքի մեկ քառակուսի մետրի արժեք սահմանելու մասին» N 16-Ա որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշումների 2-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«2.Վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքը սահմանել ըստ տվյալ գոտու համար սահմանված տարածագնահատման գոտիականության գործակիցների:»: |