Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Սոֆյա Սարգսյանի դիմումը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 06-ի թիվ 5 նիստի արձանագրությունը, որոշում եմ.
1.Թույլատրել Արևիկ, Մանե և Նարե Տիգրանի Մանկուլյանների ծնող Սոֆյա Սերգոյի Սարգսյանին, Արևիկ Տիգրանի Մանկուլյանին (ծնված՝ 2014 թվականի հուլիսի 10-ին), Մանե Տիգրանի Մանկուլյանին (ծնված՝ 2011 թվականի հուլիսի 12-ին) և Նարե Տիգրանի Մանկուլյանին (ծնված՝ 2007 թվականի հուլիսի 17-ին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ 50-րդ փողոցի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09082022-07-0110, տրված 2022 թվականի օգոստոսի 09-ին) նկատմամբ վերագրավադրելու գործարքներ իրականացնել:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սոֆյա Սերգոյի Սարգսյանինին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: