Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 փետրվարի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել փոխելու Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0357-0120 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 50,0 քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02082024–07–0157, տրված 2024 թվականի օգոստոսի 2-ին): 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը, որոշում եմ.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գտնվող 07-057-0357-0120 կադաստրային ծածկագրով 50,0 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ: 

2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0357-0120 կադաստրային ծածկագրով 50,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի հողերի կատեգորիա:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 50,0 քառ. մետր մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների՝ էներգետիկայի հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 17-րդ փողոց, 1–ին փակուղի, թիվ 5/1:

4.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի, 1–ին փակուղու, թիվ 5/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

5.Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

6.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:

7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է համայնքի ղեկավարի օգնական Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner