Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թվականի հունիսի 27-ին ուժեղ քամու հետևանքով Ջրվեժի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքը՝ 111,0 քառ․մետր մակերեսով, ամբողջությամբ վնասվել է և անհրաժեշտություն է առաջացել շտապ վերանորոգման, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ջրվեժի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի վնասված տանիքի վերանորոգման նպատակով «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին հատկացնել դրամաշնորհ: |