Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 13-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0111 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 490,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 17-րդ փողոցի թիվ 9-11 հասցեի 2715,0 քառ. մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Լուսյա Գրիգորի Աղաբեկյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17302023-07-0184 վկայական, տրված՝ 2023 թվականի մարտի 17-ին) լիազոր անձ Արթուր Աշոտի Ղազարյանի խնդրանքը, խնչպես նաև Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 17-րդ փողոցի թիվ 10 հասցեի 1330,0 քառ. մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Ռուբեն Վաչագանի Խաչատրյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13062022-07-0125 վկայական, տրված՝ 2022 թվականի հունիսի 13-ին) համաձայնությունն այն մասին, որ իր հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Լուսյա Գրիգորի Աղաբեկյանին, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0111 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 490,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0111 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 490,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Լուսյա Գրիգորի Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 17-րդ փողոցի թիվ 9-11 հասցեի 2715,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0111 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 490,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 598 779 (հինգ հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Լուսյա Գրիգորի Աղաբեկյանին: |