Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացիներ Հայկ Լևոնի Սարոյանի և Քնարիկ Սարիբեկի Սարոյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Հայկ Լևոնի Սարոյանին և Քնարիկ Սարիբեկի Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Շինարարների փողոց թիվ 18 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 664,9 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Շինարարների փողոց, թիվ 18, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 500,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 67/2:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Հայկ Լևոնի Սարոյանին և Քնարիկ Սարիբեկի Սարոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: