|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունիսի 2011 թվականի N 18 |
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2011 թվականի ապրիլի 22–ի N 44 որոշումը. 1. Ստեղծել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը հինգ անձից` Վարդանյան Վահագն Սերյոժայի - Ջրվեժի միջնակարգ դպրոցի տնօրեն, համայնքի ավագանու անդամ, Թադևոսյան Սուսաննա Սերյոժայի - աշխատակազմի քարտուղար, Մելքումյան Գայանե Սևանի - ընտանեկան բուժքույր, համայնքի ավագանու անդամ, Պապանյան Մարտին Ծերունի - համայնքի ավագանու անդամ, Վարդանյան Լիլիթ Վահագնի - Ջրվեժի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի: 2. Հանձնաժողովի նախագահ սահմանել Վահագն Սերյոժայի Վարդանյանին. քարտուղար` Սուսաննա Սերյոժայի Թադևոսյանին: 3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2006 թվականի օգոստոսի 30-ի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 35 որոշումը:
|
Կողմ -10 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ ԳԵՒՈՐԳՅԱՆ ԺՈՐԱ ԵՓՐԻԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՔԵՅԱՆ ՍԵՅՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|