Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի մայիսի 13-ի զեկուցագիրը՝ Ժաննա Դերենիկի Սաղաթելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի այգեգործական զանգված, 13-րդ թաղամաս, թիվ 2 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0196-0019) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 30 264 (երեսուն հազար երկու հարյուր վաթսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 22 745 (քսաներկու հազար յոթ հարյուր քառասունհինգ) դրամ ապառք, 7 519 (յոթ հազար հինգ հարյուր տասնինը) դրամ տույժ, որոշում եմ.
1․Ժաննա Դերենիկի Սաղաթելյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի հունիսի 18-ին, ժամը 16։30-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ժաննա Դերենիկի Սաղաթելյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։