Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2025 թվականի մարտի 18-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-18032025-07-0017» որոշումը, ինչպես նաև «ԻՓԻ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 27-ի N Ե-001-1 եզրակացությունը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 16-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 48-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանի 2-րդ պարբերությունում և որոշման 1-ին կետում «թիվ 4 պարիսպը՝ 3,53 քառ.մետր» բառերը փոխարինել «թիվ 4 պարիսպը՝ 6,1 քառ.մետր» բառերով,
2)որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «1 225 501 (մեկ միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար հինգ հարյուր մեկ)» բառերը փոխարինել «1 230 044 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար քառասունչորս) բառերով:
2. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 10-ի «Համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 16-ի N 48-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 318-Ա որոշումը: