Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝
1) «Ջրվեժ բնակավայրում մանկապարտեզի կառուցում»,
2) «Զովք բնակավայրում մանկապարտեզի հիմնանորոգում»,
3) «Ձորաղբյուր բնակավայրում խմելու ջրագծի կառուցում»,
4) «Զովք բնակավայրում խորքային հորի վերակառուցում»:
2. Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2019 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝
1)«Ջրվեժ բնակավայրում մանկապարտեզի կառուցում» ծրագրի համար՝ տարեկան ծախսերի 50 տոկոսը,
2) «Զովք բնակավայրում մանկապարտեզի հիմնանորոգում» ծրագրի համար՝ տարեկան ծախսերի 50 տոկոսը,
3) «Ձորաղբյուր բնակավայրում խմելու ջրագծի կառուցում» ծրագրի համար՝ տարեկան ծախսերի 45 տոկոսը,
4) «Զովք բնակավայրում խորքային հորի վերակառուցում» ծրագրի համար՝ տարեկան ծախսերի 50 տոկոսը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|