Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ․
1.«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ L=461 գծմ ԼՏԵ-ի 10.0 ԿՎՏ երկարությամբ մալուխագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի, դեպի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի թիվ 07-057-0331-0019 կադաստրային ծածկագրով հողամասում՝ Հովհաննես Հենրիկի Մինասjանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: