Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի առաջին մասի պահանջով և հաշվի առնելով քաղաքացի Ալեքսանդր Սումբատի Աղամյանի խնդրանքը, որոշում եմ.
1. Կողմերի համաձայնությամբ լուծել համայնքի ղեկավար Ռոբերտ Վիգենի Պետրոսյանի և քաղաքացի Ալեքսանդր Սումբատի Աղամյանի միջև 2013 թվականի հունիսի 4-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/27 հասցեում գտնվող գույքի նկատմամբ:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/27 հասցեում գտնվող գույքի նկատմամբ վարձակալության պայմանագրի դադարեցման համար: