Այսօր: Ուրբաթ, 24 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1038-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2023 թվականի N 1038-Ա

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ Գոհար Կիրակոսի Ղանդևոսյանի (ծնված 1970 թվականի օգոստոսի 25-ին) դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0369-0028-001-003 կադաստրային համարի բնակարանը՝ (նախկին հանրակացարանի շենք)՝ 70,56 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 92,22 քառ.մետր) իրեն օտարելու խնդրանքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29122020-07-0150 վկայական, տրված 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 96-Ա և 2023 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 113-Ա որոշումները և հաշվի առնելով Գոհար Կիրակոսի Ղանդևոսյանի խնդրանքը, որոշում եմ.

1. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանը (նախկին հանրակացարանի շենք)՝ 70,56 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 92,22 քառ.մետր) օտարել՝ նախապատվություն տալով կառույցն իրականացրած Գոհար Կիրակոսի Ղանդևոսյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը կառուցված 38,21 քառ.մետր արտաքին մակերեսով բնակարանը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո կառուցված 54,01 քառ.մետր մակերեսով բնակարանը՝ 375 262 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար երկու հարյուր վաթսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամով:

2.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված գումարի վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:

3.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գոհար Կիրակոսի Ղանդևոսյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 45

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner