Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 11-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող գույքն օտարելու մասին» N 96-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման առաջին կետում «319 038 (երեք հարյուր տասնինը հազար երեսունութ) բառերը փոխարինել «375 262 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար երկու հարյուր վաթսուներկու» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |