Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» N 41-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 2-րդ կետում «Վահագն Վարդանյան, Գարիկ Մկրտչյան, Էլլա Հայրապետյան» բառերը փոխարինել «Հայկ Վարդանյան, Վարսենիկ Բլեյան, Քյալո Հասոյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|