Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացիներ Սահակ Սուրենի Սարգսյանի, Արթուր Ազատի Սարգսյանի և Սուրեն Սպարտակի Սարգսյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Սահակ Սուրենի Սարգսյանին, Արթուր Ազատի Սարգսյանին և Սուրեն Սպարտակի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի թիվ 62 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 229,6 քառ.մետր մակերեսով կառուցապատված թիվ 1 բաժանվող մասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 2-րդ փողոց, թիվ 62, կառուցապատված թիվ 2 բաժանվող մասին՝ 150,4 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 2-րդ փողոց, թիվ 62/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Սահակ Սուրենի Սարգսյանին, Արթուր Ազատի Սարգսյանին և Սուրեն Սպարտակի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: