Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Շողիկ Պարսամի Մոսինյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Շողիկ Պարսամի Մոսինյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 25-րդ փողոցի թիվ 13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 504,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 բաժանվող մասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 25-րդ փողոց, թիվ 13, թիվ 2 բաժանվող մասին՝ 504,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 25-րդ փողոց, թիվ 13/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Շողիկ Պարսամի Մոսինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: