Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 33-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2020 թվականի N 33-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԲԱՆԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի թիվ 31-Ա որոշումը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1/1 հասցեի բնակիչ Դիանա Վաղինակի Սահակյանի խնդրանքը և Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին` Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 87,37 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 106,48 քառ.մետր) և բնակելի տան սպասարկման 115,95 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը տրամադրել վարձակալության իրավունքով՝ նախապատվություն տալով նշված հասցեում բնակվող Դիանա Վաղինակի Սահակյանին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23122019-07-0092, տրված 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 106,48 քառ.մետր արտաքին մակերեսով և այդ բնակելի տան սպասարկման 115,95 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը տրամադրել վարձակալությամբ Դիանա Վաղինակի Սահակյանին՝ 10 (տասը) տարի ժամկետով:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1/1 հասցեում գտնվող 115,95 քառ.մետր մակերեսով հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 6 000 (վեց հազար) և 87,37 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 106,48 քառ.մետր) բնակելի տան տարեկան վարձավճարի չափ սահմանել 22 000 (քսաներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

4.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքները ենթակա են նոտարական վավերացման և պետական գրանցման:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -6

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner