Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 66-րդ հոդվածի առաջին մասով և հիմք ընդունելով թիվ 29 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 5-Ա որոշումը և 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 4 արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ստեղծել Ջրվեժ համայնքի ավագանու մեկ խմբակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն:
2.Առաջարկել ավագանու խմբակցությանը՝ համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |