Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1.Թույլատրել «Նյու Ռոմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Աղասի Մարգարյան, 2025 թվականին զբաղվելու սեղմված բնական գազի վաճառքով Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Երևան-Գառնի մայրուղու թիվ 2 հասցեում, ինչպես նաև թույլատրել նշված հասցեում ժամը 24:00-ից հետո զբաղվելու առևտրի կազմակերպմամբ:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։