Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.«ՍԱՆՆԻ ՎԻԼԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Դավիթ Խաժակի Մաթևոսյան, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի թիվ 19 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ թվով չորս բլոկացված բնակելի տների կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:
3.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
4.Շինարարության թույլտվություն կտրամադրվի աշխատանքային նախագծում ինժեներական ենթակառուցվածքներին միանալու տեխնիկական պայմանների առկայության դեպքում:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ՍԱՆՆԻ ՎԻԼԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Դավիթ Խաժակի Մաթևոսյան, որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: