Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ․
1.«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ L=295 գծմ 0․4 ԿՎՏ մալուխագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ դեպի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 14-րդ նրբանցքի թիվ 3 հասցեի հողամասում Արտակ Գագիկի Չոփուրյանին և Գոհար Լևոնի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: