Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Վահագն Մակիչի Սարգսյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 24-րդ փողոցի թիվ 14/1 հասցեի հողամասում 2023 թվականի մայիսի 05-ի թիվ 083 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան և պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի օգոստոսի 19-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահագն Մակիչի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: