Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մայիսի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,1 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 17,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Սերգեյ Քաջիկի Մեսրոպյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,1 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 17,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,1 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 17,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Սերգեյ Քաջիկի Մեսրոպյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 17,1 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ամրակայված 17,1 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Սերգեյ Քաջիկի Մեսրոպյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 276 620 (երկու հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր քսան), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 54 823 (հիսունչորս հազար ութ հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ: |