Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ստեփան Վաղարշակի Ավագյանի (ծնված՝ 1980 թվականի մարտի 10-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 50-րդ տեղամասի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15082024-07-0115 վկայականը, տրված 2024 թվականի օգոստոսի 15-ին, անհատ ձեռնարկատեր Նարեկ Մելիքսեթյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20244QYUPZ, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 25-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Նարեկ Մելիքսեթյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ստեփան Վաղարշակի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 50-րդ տեղամասի թիվ 3 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1987 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 189,6 քառ․ մետր արտաքին մակերեսով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ստեփան Վաղարշակի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 50-րդ տեղամասի թիվ 3 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Ստեփան Վաղարշակի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 50-րդ տեղամասի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 115-րդ թաղամաս, թիվ 3։
2.Ստեփան Վաղարշակի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 115-րդ թաղամասի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1987 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 189,6 քառ․մետր արտաքին մակերեսով, համարել օրինական։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ստեփան Վաղարշակի Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից