Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ դադարեցվել են համայնքի ավագանու անդամ Նորայր Աշոտի Սանթրոսյանի լիազորությունները, համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծվող մշտական գործող հանձնաժողովների անհատական կազմերի մասին» N 36-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)հանել որոշման առաջին կետի առաջին ենթակետի «ա» պարբերությունը և առաջին ենթակետի պարբերությունները շարադրել՝
ա.Սամսոնյան Զհար,
բ. Գևորգյան Արկադի,
գ. Գրիգորյան Հուսիկ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: