Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման Բանկի միջև կնքված Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի համաձայնագրի պահանջը և այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման համար 90 տոկոս ֆինանսավորումը պարտավորվում է ապահովել «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկը, իսկ ծրագրի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է մնացած 10 տոկոս համաֆինանսավորման ապահովումը համայնքի կողմից, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ջրվեժ համայնքում ներտնտեսային ոռոգման համակարգի վերականգնման նպատակով համայնքի բյուջեից իրականացնել 10 տոկոս համաֆինանսավորման ծախսեր, որը կազմում է 8 531 800 (ութ միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար ութ հարյուր) դրամ: |