Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի մարտի 20-ի N 36 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող 07-042-0460-0010 կադաստրային ծածկագրով հողամասից 4,39 հեկտար մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը փոխադրել գյուղատնտեսական նշանակության՝ վարելահողերի կատեգորիա:
2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող 07-042-0462-0002 կադաստրային ծածկագրով 0,885035 հեկտար մակերեսով հողամասը ջրային հողերի կատեգորիայից փոխադրել գյուղատնտեսական նշանակության՝ վարելահողերի կատեգորիա:
3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
|