Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասի, 2191 հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Հեղինե Վալոդյայի Վարդանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0332-0032 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասում առանց համապատասխան թույլտվության ինքնակամ իրականացնել շինության կառուցման շինարարական աշխատանքներ, որոշում եմ.
1.Հեղինե Վալոդյայի Վարդանյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Հեղինե Վալոդյայի Վարդանյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228101 հաշվին:
3.Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Հեղինե Վալոդյայի Վարդանյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակից Հեղինե Վալոդյայի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո: