Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 11-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող գույքն օտարելու մասին» N 94-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման առաջին կետում «240 829 (երկու հարյուր քառասուն հազար ութ հարյուր քսանինը)» բառերը փոխարինել «283 270 (երկու հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր յոթանասուն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |