Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 7-րդ փողոցի թիվ 35 տան բնակիչ Շուշան Դավթի Սիրադեղյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Շուշան Դավթի Սիրադեղյանի ընտանիքը 2 անձ Է, ինքն ունի առողջական խնդիրներ, կենսաթոշակառու է, չի աշխատում քանի որ իր խնամքի տակ է աղջիկը՝ Աննա Սարիմանի Սիրադեղյանը, ծնված՝ 1973 թվականին, ով հանդիսանում է առաջին կարգի հաշմանդամության թոշակառու, դատարանով ճանաչված է անգործունակ և ընտանիքի ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով Շուշան Դավթի Սիրադեղյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Շուշան Դավթի Սիրադեղյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Շուշան Դավթի Սիրադեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: