|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2023 թվականի N 129-Ա |
«ԿՈՏԱՅՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրը սպասարկող թիվ 2 ջրհան կայանի խորքային պոմպը վնասվել է, ինչի արդյունքում առաջացել է անհրաժեշտություն հորի ուսումնասիրման լրացուցիչ աշխատանքների իրականացման, և հիմք ընդունելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրինության 2023 թվականի հոկտեմբերի 6- թիվ ԳՀ 1-01/447 գրությամբ ներկայացված խնդրանքը՝ հորի ուսումնասիրման աշխատանքների իրականացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրը սպասարկող թիվ 2 ջրհան կայանի հորի ուսումնասիրման աշխատանքների իրականացման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -14 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(32.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|