|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 փետրվարի 2018 թվականի N 05-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետը, 102-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերը, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի թիվ 2-Ն հրամանը և հաշվի առնելով այն, որ հանձնման-ընդունման ակտով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք գյուղերի գույքագրման փաստաթղթերը, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել հանձնաժողովի կողմից ներկայացված համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը` համաձայն NN 1-3 հավելվածների, դուրս գրման ենթակա գույքի ցուցակը՝ համաձայն N 4 հավելվածի, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով անհատույց հանձնված և Ջրվեժի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով անհատույց նվիրած գույքի ցուցակը՝ համաձայն N 5 հավելվածի: |
Կողմ -11 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(18.01 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|