Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 օգոստոսի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 387-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Աննա Վանիկի Թովմասյանի (ծնված՝ 1980 թվականի հունվարի 26-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ փողոցի թիվ 36/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25102022-07-0108 վկայականը, տրված 2022 թվականի հոկտեմբերի 25-ին, «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 9-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024S5WZDH, մուտքագրված 2024 թվականի մայիսի 14-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Աննա Վանիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ փողոցի թիվ 36/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2006 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 463,61 քառ.մետր, թիվ 3 ծածկը՝ 15,37 քառ․մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև բնակելի տան 1-ին հարկում առկա է ինքնակամ բացված բացվածք, ինքնակամ բացված թվով 3 դուռ, և ինքնակամ բացված թվով 2 պատուհան։ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Աննա Վանիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ փողոցի  թիվ 36/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված բացվածքի, ինքնակամ բացված թվով 3 դռների, ինքնակամ բացված թվով 2 պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 

 

1.Աննա Վանիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ փողոցի թիվ 36/1 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 10-րդ փողոց, թիվ 1: 

2.Աննա Վանիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 10-րդ փողոցի թիվ 1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2006 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 463,61 քառ.մետր, թիվ 3 ծածկը՝ 15,37 քառ․մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև 1-ին հարկում առկա ինքնակամ բացված բացվածքը, ինքնակամ բացված թվով 3 դռները և ինքնակամ բացված թվով 2 պատուհանները, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 535 136 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսունհինգ հազար մեկ հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Աննա Վանիկի Թովմասյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

8.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 25-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականցման և գույքի վերահասցեավորման մասին» թիվ 387-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner