Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 31-րդ փողոցի թիվ 8 հասցեի բնակիչ Զավեն Բագրատի Սարգսյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը բաղկացած է 6 անձից, ինքը չի աշխատում, խնամքի տակ է կինը՝ Վերա Բենյամինի Դավիդովան, ծնված՝ 1996 թվականին, որը գտնվում է բժիշկների հսկողության տակ, տարել է իշեմիկ ինսուլտ ձախ հետին ուղեղային ավազանում, ունի ծանր ստիճանի ֆունկցիոնալության գնահատում, մայրը՝ Հասմիկ Մակսիմի Գալստյանը, խնամում է երկու անչափահաս թոռներին՝ Գևորգ Զավենի Սարգսյանին և Հասմիկ Զավենի Դավիդովային, ծնված՝ 2015 և 2021 թվականներին, հայրը՝ Բագրատ Զավենի Սարգսյանը նույնպես չի աշխատում, քանի որ ունի առողջական խնդիրներ և ընտանիքի ֆինանսական վիճակից ելնելով Զավեն Բագրատի Սարգսյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Զավեն Բագրատի Սարգսյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Զավեն Բագրատի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: