Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի մայիսի 13-ի զեկուցագիրը՝ սեփականության իրավունքով Գրիգորի Ավետիքի Սարգսյանին պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ MITSUBISHI PAJERO IO 1.8 մակնիշի, 35NV907 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2017-2024 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 109 972 (մեկ հարյուր ինը հազար ինը հարյուր յոթանասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 85 000 (ութսունհինգ հազար) դրամ ապառք, 24 972 (քսանչորս հազար ինը հարյուր յոթանասուներկու) դրամ տույժ, որոշում եմ.
1․ Գրիգորի Ավետիքի Սարգսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի հունիսի 18-ին, ժամը 16։50-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Գրիգորի Ավետիքի Սարգսյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։