Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող Ջրեժ համայնքի Զովք գյուղի 25-րդ փողոցի թիվ 4/1 հասցեի 445,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գտնվում է Միլիտոսյանների ընտանիքին պատկանող հողամասերի մեջտեղում (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ թիվ 03092019-07-0086, տրված 2019 թվականի սեպտեմբերի 3-ին, թիվ 23032015-07-0055, տրված 2015 թվականի մարտի 23-ին), այն փաստացի սահմանազատված է, որպես մեկ միասնական ամբողջություն, տիրապետվում և օգտագործվում է ընտանիքի անդամ Ցոլակ Արտավազդի Միլիտոսյանի կողմից՝ սեփականության իրավունքով վերջինիս պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 2/1 հասցեի անշարժ գույքի հետ միասին, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 2/1 հասցեի հողամասի սեփականատեր Ցոլակ Արտավազդի Միլիտոսյանի և ընտանիքի անդամ, Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 25-րդ փողոցի թիվ 4 հասցեի հողամասի սեփականատեր Տաթևիկ Հուսիկի Միլիտոսյանի՝ իրեն պատկանող հողամասին սահմանակից պապիկի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վերջինիս օտարելու մասին համաձայնությունը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Ցոլակ Արտավազդի Միլիտոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 2/1 հասցեի 1200,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի սահմանազատված, տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրեժ համայնքի Զովք գյուղի 25-րդ փողոցի թիվ 4/1 հասցեի 445,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 543 345 (հինգ հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Ցոլակ Արտավազդի Միլիտոսյանին: |