Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2022 թվականի մայիսի 13-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասցենելու մասին» թիվ Կ-13052022-07-0083 որոշումը, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Նարինե Առաքելյանի կողմից 2022 թվականի մարտի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 45-րդ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող 107,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 45-րդ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող 107,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: |