Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1442-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2024 թվականի N 1442-Ա

ԹԵՀՄԻՆԵ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 22 տան բնակիչ Թեհմինե Ալեքսանդրի Պետրոսյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը ներկայումս բաղկացած է 8 անձից, ինքը և ամուսինը՝ Արտակ Մնացականի Մարգարյանը, ծնված՝ 1975 թվականին, չեն աշխատում, ընդ որում՝ Արտակ Մարգարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, նրանց խնամքի տակ է անչափահաս դուստրը՝ Անահիտ Արտակի Մարգարյանը, ծնված՝ 2008 թվականին, ով մանկուց ունի առողջական խնդիրներ և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ, չափահաս աղջիկը՝ Գայանե Արտակի Մարգարյանները, ծնված՝ 2000 թվականին, տղան՝ Մնացական Արտակի Մարգարյանը, ծնված`1997 թվականին, ովքեր նույնպես չեն աշխատում, հարսը՝ Իրինա Վահեի Մարգարյանը, ծնված՝ 2001 թվականին, թոռնիկը՝ Արտակ Մնացականի Մարգարյանը, ծնված՝ 2023 թվականին, նրանց հետ նույն հարկի տակ բնակվում է նաև ամուսնու մայրը՝ Կումաշ Պետրոսի Մարգարյանը, ծնված՝ 1954 թվականին, ով հանդիսանում է թոշակառու և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով Թեհմինե Ալեքսանդրի Պետրոսյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.

1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Թեհմինե Ալեքսանդրի Պետրոսյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Թեհմինե Ալեքսանդրի Պետրոսյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 28

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner