Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրում գործող ««Մայ ֆայթ» խառը մենամարտի ՄՄԱ սպորտային ակումբ» հասարակական կազմակերպությունը դիմել Է համայնքապետարան՝ միջազգային մրցաշարում մարզիկների համար կատարված հյուրանոցային ծախսերի փոխհատուցում ստացնալու խնդրանքով, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և ««Մայ ֆայթ» խառը մենամարտի ՄՄԱ սպորտային ակումբ» հասարակական կազմակերպությանը հատկացնել 600 000 (վեց հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված մրցաշարին տասներկու մարզիկների հյուրանոցային ծախսերի փոխհատուցման նպատակով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |