|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1263-Ա |
ԱՐՄԱՆ ԳԱՌՆԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ. 1.Թույլատրել Արման Գառնիկի Պողոսյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքի 15-րդ թաղամասի թիվ 11 հասցեի հողամասում 2021 թվականի հունիսի 24-ի թիվ 100 շինարարության թույլտվությամբ տրված մանսարդային հարկով երկհարկանի բնակելի տան, օժանդակ շինության և պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 11-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արման Գառնիկի Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|