եկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Մարատ Անդրանիկի Մանուկյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Մարատ Անդրանիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0341-0065 կադաստրային համարի 2077,1 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0341-0070 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ 304,9 քառ.մետր մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով:
|