Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Գոռ Գագիկի Հակոբյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 51-րդ փողոցի թիվ 6 հասցեի հողամասում 2023 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 204 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի առանձնատան, լողավազանի, տնտեսական շինության կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գոռ Գագիկի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: